Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները

18-01-2022 17:35:37   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի ողջ համալիրը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Հայկական ժամանակը
 
Նշվում է նաև, որ նախագահները կքննարկեն իրանական միջուկային ծրագրի իրականացման խնդիրը:  
 
Բացի այդ, Ռայիսին հունվարի 20-ին ելույթ կունենա Պետդումայի նիստում:  
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media