Ազգային ժողովում մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկությունը
19-01-2022 11:09:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
19-01-2022 11:09:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության կարգը, ժամը և տեղը։
Քվեարկությունը կտևի մինչև 12։00-ն:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից