Մոլդովայում 60 օրով հայտարարվել է արտակարգ դրություն. երկրում գազային ճգնաժամ է
20-01-2022 14:36:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
20-01-2022 14:36:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Մոլդովայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում 60 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին: Պատճառը «Գազպրոմ»-ից ստացված ծանուցումն է՝ հունվարի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին՝ հունվարին սպառված վառելիքի դիմաց չվճարելու պատճառով։
Արտակարգ դրություն մտցնելու բանաձև է ընդունվել հինգշաբթի արտահերթ նիստում, որը հեռարձակել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Մոլդովայի Հանրապետության ողջ տարածքում 60 օրով արտակարգ դրություն հայտարարեք»,- պատգամավորներին ուղղված իր ելույթում բանաձևի նախագիծը ընթերցել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան։ Բանաձևը հաստատվել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ձայներով։ Ընդդիմությունը դեմ է քվեարկել՝ գազի ճգնաժամի մեղքը բարդելով գործող կառավարության վրա։
Այս ընթացքում Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը կկարողանա ներմուծել բնական գազի և էներգիայի այլ աղբյուրների ռացիոնալ սպառում, միջոցներ հատկացնել բնական գազի գնման համար, համակարգել լրատվամիջոցների աշխատանքը և ձեռնարկել այլ արտակարգ միջոցառումներ։
Նախարարների կաբինետի տվյալներով՝ «Մոլդովագազ» գազաբաշխիչ ընկերությանը պակասում է մոտ 25 միլիոն դոլար՝ հունվարի 1-ից 15-ը սպառած վառելիքի դիմաց վճարելու համար։ Նախապես հայտնի էր, որ «Մոլդովագազը» ֆինանսական դժվարություններ է ապրում, սակայն Մոլդովայի կառավարությունն ակնկալում էր, որ «Գազպրոմը», որն իր ամենամեծ բաժնետերն է, կաջակցի ընկերությանը։
Անցյալ տարվա հոկտեմբերին «Մոլդովագազը» և «Գազպրոմը» հինգ տարով երկարաձգեցին վառելիքի մատակարարման պայմանագիրը։ Դրա կարևոր դրույթը նախորդ ամսում սպառված գազի արժեքի, ինչպես նաև ընթացիկ ամսում սպառված ծավալի կեսը վճարելու պայմանավորվածությունն էր մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը։ Մոլդովան, սակայն, անցած նոյեմբերին նույնպես ուշացրել էր վճարումները և ծանուցում էր ստացել «Գազպրոմից» 48 ժամում գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին։ Այնուհետև բացակայող միջոցները հատկացրել է նաև հանրապետության կառավարությունը։
Ինչպես պարզաբանել է «Մոլդովագազ»-ի ղեկավար Վադիմ Չեբանը, ընկերությունը կրկին բախվել է ֆինանսական դժվարությունների՝ երկրում սակագները ժամանակին չճշգրտելու պատճառով։ Այսպես, հունվարին Մոլդովայի համար ռուսական գազի գնման գինը բարձրացել է մինչև 647 դոլար 1000 խմ-ի դիմաց, իսկ սակագնում հաստատված գինը մոտավորապես 450 դոլար է:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից