Թուրքիայի ԱԱԽ-ն այսօրվա նիստում կքննարկի նաև հայ-թուրքական գործընթացը

27-01-2022 13:47:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Թուրքիայում այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
 
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս տարվա առաջին նիստում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
 
Նիստի հիմնական թեմաներից մեկը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է լինելու: Սպասվում է, որ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնի նիստի մասնակիցներին:
 
Ուշադրության կենտրոնում են լինելու նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը, Արևելյան Միջերկրականի զարգացումները, իրավիճակը Լիբիայում, Իսրայելում:
 
Տաթևիկ Սարգսյան
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media