Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը
27-01-2022 15:37:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
27-01-2022 15:37:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերից՝ այցելել Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։
«Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում։ Նախագահ Պուտինը երախտագիտությամբ ընդունեց այս հրավերը: Եվ նրանք պայմանավորվեցին, որ հենց որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից