Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին
27-01-2022 20:49:34 | Ղրղզստան | Ի՞նչ է գրում մամուլը
27-01-2022 20:49:34 | Ղրղզստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ղրղզստանից հայտնել են, որ սահմանին տաջիկական կողմից կրակը դադարել է:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Սպուտնիկ Ղրղզստանին»-ին, այս մասին հայտարարել է Բատկենի շրջանում լիազոր ներկայացուցչի Մարիֆժան Տուլաևը։
Հունվարի 27-ին ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսել։
Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը տաջիկ զինվորականների կողմից Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղու փակումն է եղել:
«Տաջիկստանի կողմից կրակը դադարել է»,- ասել է Տուլաևը։
Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները տարհանում են Տաջիկստանին սահմանակից շրջանների բնակիչներին:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից