Էրդողանն ու Պուտինը քննարկել են ռուս ուկրաինական հակամարտությունը

26-04-2022 16:33:14   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական պետական «ТRТ» լրատվականը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ռուս թուրքական հարաբերությունները:
 
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ Էրդողանը շեշտել է հրադադարի հաստատման, հումանիտար միջանցքների բացման ու տարհանումների անվտանգ կերպով իրականացման կարևորությունը՝ հայտնելով, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել բոլորին վնասող այս զարգացումների դադարեցման ու տևական խաղաղության հարցում: 
 
Էրդողանը նշել է նաև, որ բոլորի համար օգտակար կլինի խաղաղության հաստատման նպատակով Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում գրանցված դրական միտումներն առաջ տանելը: Այս համատեքստում նա Պուտինին ևս մեկ անգամ առաջարկել է «Ստամբուլյան գործընթացը» բարձրացնել նախագահների մակարդակի:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media