ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինայից տարհանված իր դիվանագետներին վերադարձնել Լվով, այնուհետ՝ Կիև
27-04-2022 11:22:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
27-04-2022 11:22:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինայի մայրաքաղաքից ավելի վաղ տարհանված դեսպանատնից իր դիվանագետներին վերադարձնել նախ Լվով, ապա՝ Կիև։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք դիվանագետներին վերադարձնում ենք Ուկրաինա այս շաբաթ: Եվ նրանք կսկսեն գնահատել, թե ինչպես մենք կարող ենք արդյունավետ և անվտանգ կերպով վերաբացել դեսպանատունը Կիևում», - ասել է ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
«Ես ակնկալում եմ մեր ժամանումը Լվով, այնուհետև Կիև, եթե այդ հարցում լինի նախագահ Ջո Բայդենի վերջնական որոշումը։ Բայց մենք առաջ ենք գնում դրանով: Մենք ցանկանում ենք, որ դեսպանատունը վերաբացվի: Եվ մենք աշխատում ենք դրա ուղղությամբ», - ասել է Բլինքենը:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից