Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին կարող են ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնել

27-04-2022 14:26:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Շվեդիան և Ֆինլանդիան, ենթադրաբար, արդեն մայիսի կեսերին ՆԱՏՕ-ին միանալու հայտեր կներկայացնեն: Այդ մասին հաղորդել են շվեդական լրատվամիջոցները:
 
Ըստ հաղորդագրությունների, երկու երկրները համաձայնեցրել են խնդիրը: Հայտը նույն ժամանակաշրջանում ներկայացնելու համար Ֆինլանդիայի նախագահը պետական այցով կմեկնի Շվեդիա, որտեղ երկու երկրների ղեկավարները միասին պաշտոնապես կհայտարարեն ՆԱՏՕ-ին միանալու որոշման մասին:
 
Ըստ Aftonbladet շվեդական օրաթերթի, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան խոստացել են հզորացնել ռազմական ներկայությունը Շվեդիայում, այդ երկրի հետ անցկացնել լրացուցիչ զորավարժություններ և ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական աջակցություն ՆԱՏՕ-ին միանալու հարցում:
 
Շվեդիայի իշխող կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների լիդերները հայտնել են, որ այժմ վերանայում են ՆԱՏՕ-ին միանալու հարցում ավանդական բացասական դիրքորոշումը, ինչի մասին կհայտարարեն մինչև մայիսի 24-ը:
 
ՆԱՏՕ-ն բազմիցս հայտնել է, որ երկու սկանդինավյան երկրներին անդամի կարգավիճակ շնորհելու գործընթացը շատ արագ կիրականացվի և տարիների փոխարեն ամիսներ կտևի:
 
Ֆինլանդիան որպես Եվրամիության անդամ, ունի Ռուսաստանի հետ ամենաերկար ցամաքային սահմանը: Շվեդիան ծովային սահման ունի Ռուսաստանի հետ:
 
Երկու երկրներում քաղաքական գործիչներն ասում են, որ հարձակվելով Ուկրաինայի վրա, Ռուսաստանը հատել է «կարմիր գիծը», և դա օրակարգ է բերել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media