Ադրբեջանցի բռնցքամարտիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

27-04-2022 16:20:49   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Տեղի է ունեցել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի խորհրդի նիստ, որի քննարկման հիմնական թեման Երևանում կայանալիք տղամարդկանց Եվրոպայի առաջնությունն է եղել և այնտեղ ադրբեջանցի բռնցքամարտիկների մասնակցության հնարավորությունը:
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշում է կայացվել չգնալ Հայաստան, գրում է Հայկական ժամանակը
 
Որպես չմասնակցելու պատճառ նշվում են Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի մայիսյան ընտրությունները, աշխարհի առաջնությանը ադրբեջանցի բռնցքամարտիկների պատրաստման ծրագիրը և այն:
 
Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում մայիսի 21-31-ը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media