Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան

«Իրատեսի» զրուցակիցն է բնապահպան ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

13-06-2017 05:15:32   | Հայաստան  |  Հարցազրույցներ
-Ամուլսարի շահագործման շուրջ մտահոգությունը գնալով մեծանում է. հայտնի է, որ 2005-2006 թթ. հիմնադրված «Lydian International» ընկերությունը, որը փորձում է Հայաստանում առաջ մղել Ամուլսարի ոսկու շահագործման ծրագիրը, այլ երկրներում ևս փորձել է նման ծրագրեր իրականացնել, մինչդեռ անհաջողության է մատնվել: Ի՞նչ ընկերության հետ գործ ունենք, ու ինչպե՞ս է, որ Lydian-ի առաջ մեր երկրում կանաչ լույս է վառվում:
 
-«Lydian International» ընկերությունը, որը օֆշորային ընկերություն է և գրանցված է Ջերսի հայտնի օֆշորային գոտում, հանքարդյունաբերության ոլորտում չունենալով փորձ՝ իր շուրջ միֆ է ստեղծել, թե ունեն գիտնականների, մասնագետների մի մեծ խումբ, և իրենց ծրագիրը Հայաստանում իրականացնում են լուրջ ուսումնասիրությունների հիման վրա: Ասում են, թե իրենք այնքան լուրջ կազմակերպություն են, որ ֆինանսավորվում են EBRD, IFS կորպորացիաների կողմից և գործելու են նրանց չափորոշիչներով: Եվ հայտարարում են, թե Ամուլսարի շահագործումը ոչ մի ազդեցություն չի ունենա բնական միջավայրի վրա:
Կներեք, նման պնդումներն անտեղյակ մարդկանց համար են, որոնք չգիտեն, թե ինչ է ոսկու արդյունահանումը բաց եղանակով: Ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման համաշխարհային փորձը ապացուցում է, որ ամենևին էլ միանշանակ չեն Lydian-ի պնդումներն այն մասին, թե բաց հանքի ապարների և դատարկ ապարների լցակույտի թթվային դրենաժի ու այլ տեսակի աղտոտումների արդյունքում Ամուլսարի ստորերկրյա ջրերը չեն փոխի իրենց քիմիական կազմը, և ծանր, վտանգավոր մետաղներով հագեցած ջրերը չեն տեղափոխվի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ Սևանա լիճ և Արփա գետ։
 
Փաստորեն, նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունները, հիմնվելով Lydian ընկերության ներկայացրած ինչ-որ փաստաթղթերի վրա, եզրահանգել են, որ կարելի է հանքը շահագործել, ու դրանից ոչ մի վտանգ չկա:
 
Մենք, որպես բնապահպաններ, հարց ենք հնչեցնում. եթե ՀՀ կառավարությունը չի կատարել ռիսկերի լիարժեք գնահատում, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչո՞ւ պետք է 100 տոկոսով հավատամ այն կազմակերպության գրածներին, որը հանքի շահագործման հարցում շահագրգիռ կողմ է: Իսկ այն բոլոր մասնագետները, գիտնականները, բնապահպանները, որոնք կապ չունեն այս ծրագրի հետ և Lydian ընկերությունից չեն ֆինանսավորվում, ասել է` ոչ մի շահագրգռություն չունեն, իրենց վերլուծություններում պնդում են, որ կան լուրջ վտանգներ, որոնք բացահայտված չեն, կամ էլ Lydian ընկերության ներկայացրած փաստերի վրա սխալ եզրահանգումներ են արվել:
Թվեմ այն ամենակարևոր ռիսկերը, որոնք մենք առանձնացնում ենք: Ցանկացած հանքարդյունահանման ընթացքում կան ռիսկեր, որոնք հնարավոր է կառավարել կամ մեղմել, բայց կան նաև անկառավարելի ռիսկեր: «Lydian International»-ի ծրագրում ներկայացված է այնպես, որ իրենց մոտ ամեն ինչ 100 տոկոսով կառավարելի է, ոչ մի խնդիր չի առաջանա: Մինչդեռ և՛ համաշխարհային, և՛ տեղական փորձը ցույց է տալիս, որ ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման ընթացքում չի գրանցվել գեթ մեկ դեպք, որ աղտոտում տեղի չունենա կամ այլ լուրջ խնդիրներ չառաջանան:
Եվ ահա, նման եղանակով Հայաստանում փորձում են հանք շահագործել մի տարածքում, որտեղ ձևավորվում են Որոտան ու Արփա գետերի վտակները, հանքավայրից ընդամենը 7-8 կմ հեռավորության վրա գոյություն ունի երկու հզոր հիդրոտեխնիկական ու ռազմավարական նշանակության կառույց` Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները: Սպանդարյանի ջրամբարը սնում է ամբողջ Սյունիքի մարզը, իսկ Կեչուտի ջրամբարը՝ Սևանա լիճը, և Արփա գետով՝ ամբողջ Վայոց ձորի մարզը: Բացի այդ, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները ստորերկրյա ջրատար թունելով միացած են իրար, որն անցնում է Ամուլսարի արևմտյան լանջի տակով: Եվ սա գտնվում է հանքավայրից ընդամենը 2 կմ հեռավորության վրա: Հիմա Lydian-ը պնդում է, թե հանքի շահագործումը Որոտան-Արփա թունելի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Իրենցից բացի ո՞վ է գնահատել, ո՞վ է երաշխավորել, ո՞վ է պատասխանատու, որ նման բան չի լինի:
 
-Իսկ Հայաստանում ռիսկերի գնահատում չի՞ կատարվել:
 
-Միանգամից ասեմ, որ և՛ Ամուլսարի, և առհասարակ, հանքարդյունահանման մյուս դեպքերում, որոնք կարող են ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա, մեզանում ազդեցության իրական գնահատում չի կատարվում: 2011-ից ուսումնասիրել ենք բազմաթիվ ծրագրեր, մասնակցել ենք բազմաթիվ փորձաքննությունների և հասկացել, որ Հայաստանում փորձաքննություն կատարվում է ըստ ճաշակի, ըստ ցանկության և ըստ տրված գումարի կամ կաշառքի չափի, կամ էլ վերևից իջած հրամանի:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց առողջության ու սոցիալական վիճակի վրա: Մինչդեռ այս կարևոր հարցում գնահատումներ կատարել է միայն «Lydian International» ընկերությունը, իսկ մեր իշխանությունն ամբողջովին վստահել է նրան:
«Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, նաև բազմաթիվ մասնագետներ ասում են, որ ներկայումս հայտնի չէ, թե այդ 21 կմ երկարություն ունեցող թունելը, որն անցնում է Ամուլսարի լանջի ընդերքով, տեխնիկական ի՞նչ վիճակում է գտնվում: Ո՛չ կառավարությունը, ո՛չ նույն Lydian-ը համապատասխան հետազոտություն չեն արել: 2016-ի դեկտեմբերի 6-ին մենք հարցում ենք արել` պարզելու, թե արդյոք կառավարությունը գնահատե՞լ է Սպանդարյանի ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար գնացող ստորերկրյա ջրատար թունելի տեխնիկական վիճակը, որպեսզի հետո, եթե անգամ այդ հանքը շահագործվի, կարողանանք հասկանալ, արդյո՞ք դրա արդյունքում իրավիճակ փոխվեց՝ բետոնը քայքայվե՞ց, թե՞ ոչ, ջրերի որակը փոխվե՞ց, թե՞ ոչ:
Ամիսներ անց ստացանք մեր հարցման պատասխանը։ Գրությունը ստորագրել էր ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։ Չորս էջից կազմված գրությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ խուսափում է հստակ պատասխանից:
Մի կարևոր հանգամանք ևս կա. Lydian-ը պնդում է, որ փոփոխություն չի լինի ջրերի հետ: Սակայն իրականությունն այլ է. մենք պետական մարմիններից ստացած պաշտոնական փաստաթուղթ ունենք, որ այդ թունելով տարեկան միջին հաշվով 4,6 մլն խմ ջուր է հոսում՝ որպես ստորերկրյա հոսք: Ամուլսարի ստորգետնյա ջրերը լցվում են այդ թունել ու տեղափոխվում Կեչուտի ջրամբար: Մասնագետներն այն կարծիքին են, որ եթե հանքավայրը բացվի, բնականաբար, ներծծումը կուժեղանա, քանի որ պաշտպանիչ շերտը կբացվի, կստեղծվի մի հսկայական խոռոչ, որը տեղումների՝ ձյան, անձրևի հետ հանքաքարի մեջ եղած ծանր մետաղներն ու այլ թունավոր նյութերը կլցնի թունել, ինչն էլ կհոսի Կեչուտի ջրամբար: Դրանից հետո մի մասը կհոսի Սևանա լիճ, մի մասը՝ Արփայով ներքև՝ աղտոտելով ամբողջ ջրային ավազանները: Ո՞վ կարող է մեզ ապացուցել, որ նման բան չի կարող լինել՝ ոչ ոք:
Հաջորդը. այդ նույն ստորերկրյա ջրերը բեռնաթափվում են նաև ձորերում: Հանքավայրի շահագործման արդյունքում նույն մեխանիզմով այդ հանքավայրի բաց ապարների ջրերի որակն ամբողջովին կփոխվի, նոր որակի ջրեր են առաջանալու: ՈՒ այդ ամենը ծանր մետաղներով, այլ վտանգավոր նյութերով հագեցած՝ լցվելու է մեր գետերը: ՈՒ դարձյալ ոչ ոք գնահատական չի տալիս, թե ինչ տեղի կունենա ոռոգման նպատակով օգտագործվող մեր ջրերի հետ:
Հաջորդը. հանքավայրի շահագործման ժամանակ չի կարող փոշի չբարձրանալ, կամ քամին չի կարող այդ փոշին տեղից տեղ չտարածել: Այն, բնականաբար, կնստի ձնածածկի, արոտավայրերի, բուսածածկի վրա ու, հալոցքների արդյունքում, անձրևաջրերով կհոսի գետեր: Սա էլ ապացուցելու կարիք չունենք, քանի որ և՛ տեղական, և՛ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բաց հանքերից փոշու միջոցով վտանգավոր նյութերի տեղափոխում է կատարվում:
Այսպիսով, մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ ջրբաժանի գագաթին ուզում են իրականացնել մի հսկայածավալ գործունեություն, որը կունենա աղետալի ազդեցություն մակերևութային ու ստորգետնյա ջրերի վրա: Հետևաբար, այն բոլոր գործողությունները, որոնք թեկուզ տեսականորեն, սակայն հաստատում են, որ հանքի շահագործումը կարող է ազդեցություն ունենալ մեր քաղցրահամ ջրերի պաշարների՝ Որոտան, Արփա, Դարբ գետերի, Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարների, Սևանա լճի վրա, մենք համոզված ենք, որ դրանց իրականացումը միանշանակորեն անթույլատրելի է:
Եթե նույնիսկ փոքր ինչ կասկած կա, որ մեր ջրային պաշարները կարող են վտանգվել, ուրեմն, այդ ծրագիրն իրավունք չունի կյանքի կոչվելու, որովհետև այն ազգային անվտանգության խնդիր է մեզ համար:
Դեռ 2012-ին Վլադիմիր Մովսիսյանը բացասական եզրակացություն է տվել ու նշել, որ չի կարելի այդ տարածքում հանք շահագործել: Բայց 2014-ին, նրա մահից հետո, այդ բացասական կարծիքը Յուրի Ջավադյանի ձեռքով դարձավ դրական: Հանքավայրի շահագործումը թույլատրած մարդիկ վաղը ի՞նչ պատասխան են տալու մեր ժողովրդին:
 
-ԱՄՆ դեսպանը, ամիսներ առաջ խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին, շեշտեց. «Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին»։ Փաստորեն, դեսպանը ստում էր:
 
-Եթե դեսպանը ցանկություն ունի իրականությունը լսելու, ուրեմն գոնե մեկ անգամ պետք է հանդիպի այն մարդկանց հետ, ովքեր վեց տարի շարունակ այս ոլորտի ուսումնասիրությամբ են զբաղված: Պետք չէ լսել միայն նրանց, ովքեր իրենց համար ականջահաճո մտքեր են ասում:
Պետք չէ նաև ամեն անգամ մեր աչքը խոթել Համաշխարհային բանկի, Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած չափորոշիչները: Մենք ունենք մեր չափորոշիչները, համաձայն որոնց, մեր քաղցրահամ ջրերը վտանգող ցանկացած տնտեսական ծրագիր չպետք է իրականացվի, եթե անգամ այդ վտանգը տեսական է: Մեր ձեռքի տակ են բազմաթիվ մասնագետների կարծիքներ, ուսումնասիրել ենք համաշխարհային փորձը: Այնպես որ, ԱՄՆ դեսպանին խորհուրդ կտանք հարցը քննարկել այն մասնագետների հետ, որոնք կապ չունեն «Lydian International» ընկերության հետ, այդ թվում` Համաշխարհային բանկի:
 
«ԿԿՈՐՑՆԵՆՔ ՋԵՐՄՈՒԿԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ»
 
-Ջերմուկը առողջարանական կարևոր կենտրոն է, ՀՀ կառավարությունը հսկայական գումարներ է ներդրել Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համար: Բայց ստացվում է, որ Ամուլսարի շահագործմամբ ոչ միայն ձախողվելու է այդ ծրագիրը, այլև ոչնչացվելու է մեր ազգային հարստությունը: Այսպիսով՝ Ամուլսարի շահագործումն ի՞նչ վտանգ կարող է հասցնել Ջերմուկ առողջարանական կենտրոնին:
 
-Միանգամից ասեմ՝ ոսկու հանքի շահագործումը Ջերմուկի վրա կունենա խիստ վտանգավոր ազդեցություն, ինչը կդրսևորվի երկու ուղղություններով:
Առաջինը էկոլոգիական վտանգն է: Lydian-ի հետազոտությունների արդյունքում (որը պատվիրվել է Անգլիայում, իսկ մեր կառավարությունը դեռ ոչինչ չի արել, ու միայն շարունակում է հավատալ այս կազմակերպության ներկայացրածին), իբրև թե պարզվել է, որ Ջերմուկի հանքային ջրերն ու Ամուլսարի ջրերը իրար հետ ոչ մի կապ, առնչություն չունեն: Նաև ասում են, թե Ամուլսարի երկրաբանական բլոկն ամբողջովին առանձին է ու ոչ մի կապ չունի Ջերմուկի բլոկի հետ: Եվ եզրահանգում են, թե նրանց միջև հիդրոերկրաբանական, այսինքն՝ ստորգետնյա ու հանքային ջրերի կապ չի կարող լինել: Մինչդեռ մեր գիտնական-երկրաբանները, ուսումնասիրելով նույն Lydian-ի ուսումնասիրությունները, հանգել են հակառակ եզրակացության. ոչ միայն կապ ունի, այլև դրանք նույն ջրերն են:
Ինչ վերաբերում է Lydian-ի մյուս պնդմանը, որ Ամուլսարի երկրաբանական բլոկը ոչ մի կապ չունի Ջերմուկի բլոկի հետ, այստեղ ևս մեր երկրաբան գիտնականները հակադարձում են՝ նման բան չկա, երկրաբանորեն ապացուցված է, որ Ամուլսարի հրաբխային զանգվածի երկու հորիզոններից մեկը՝ ներքին հորիզոնը, հյուսիսում մտնում է Ջերմուկի սալի տակ:
Մյուս ապացույցը հետևյալն է. Որոտանն ու Արփան եղել են մեկ գետ: Ամուլսարը երբ բարձրացել է որպես հրաբխային զանգված, այս երկու գետերն իրարից անջատվել են: ՈՒրեմն, ինչպե՞ս կարող են այս գետերը իրար հետ որևէ կապ չունենալ:
Այսպիսով, ուսումնասիրելով Lydian-ի ներկայացրած գնահատականները, մենք տեսնում ենք, որ այս ընկերության ներկայացուցիչները համոզված են եղել, որ իրենց ներկայացրածը ոչ ոք չի կարդալու, իսկ կարդացողն էլ, միևնույն է, տալու է դրական եզրակացություն, որովհետև կա՛մ վերևից ունի հրաման, կա՛մ կաշառված է: Lydian-ի ներկայացուցիչները չեն էլ մտածել, որ հայ գիտնականները կարող են մանրամասնորեն ուսումնասիրել իրենց փաթեթը, կարող են լրջորեն վերլուծել այն ու գտնել բազմաթիվ անճշտություններ:
Lydian-ի պնդումներից մեկն այն է, թե թթվային դրենաժ չի կարող առաջանալ, որովհետև ծծումբ չկա, ասում են՝ միլիոնավոր տարիների ընթացքում այն ամբողջությամբ լուծվել է: Բայց հենց իրենց 2011-ին կատարած հետազոտության մեջ գրված է, որ հանքավայրից 500 մ հեռավորության վրա կա մի փոքր թթվային լճակ: Հարց է` եթե Ամուլսարի վրա թթվային դրենաժ չկա, ո՞նց է առաջացել այդ թթվային լիճը: Ի դեպ, Lydian-ը, լսելով մեր այս հարցադրումը, իր վերջին փաստաթղթից հանել է թթվային լճակի մասին տեղեկությունը՝ հասկանալով, որ դա վտանգավոր է իր համար:
 
Անդրադառնամ Ջերմուկի հետ կապված երկրորդ վտանգին: Ջերմուկ քաղաքը ստեղծվել ու զարգացել է որպես հանքային ջրերի հիման վրա կառուցված առողջարանական բուժական ու ընտանեական հանգստի գոտի: Ինչպես նշեցիք Ձեր հարցում, այո, կառավարությունը հատուկ ծրագիր ունի Ջերմուկի զարգացման վերաբերյալ, որի ներդրումներն ու սպասվող եկամուտները մի քանի անգամ շատ են, քան Ամուլսարից ենթադրաբար սպասվող եկամուտները:
Ի՞նչ է ստացվում. կառավարությունը խաչ է քաշում իր իսկ գրած ծրագրի վրա և որոշում 15 տարով մոռանալ բոլոր ծրագրերի մասին ու Ջերմուկը դարձնել հանքափորներին ու հանքահեններին սպասարկող քաղա՞ք: Lydian-ն արդեն 10 տարով վարձակալել է «Ջերմուկ աշխարհ» առողջարանը, որտեղ կապրեն հանքերում աշխատող հանքափորները, որոնց զգալի մասը կգա այլ երկրներից, նրանց թիվը կհասնի 300-ի:
Պատկերացնո՞ւմ եք, բուժական, ընտանեկան հանգստի քաղաքում ապրելու են տարբեր երկրներից ժամանած 300 տղամարդիկ, որոնք ընտանիքներով չեն գալու: Ապրելով Ջերմուկում, այդ 300 տղամարդիկ, բնականաբար, բավարարելու են իրենց տարբեր բնույթի պահանջները՝ ուտել-խմելուց սկսած, մինչև սեռական հաճույքներից օգտվելը: Այս ամենի մասին շատ պարզ գրված է Lydian-ի ծրագրում, ուր նշվում է, որ 300 հանքափոր, ապրելով Ջերմուկում, կարող են տուրք տալ ոգելից խմիչքներին, կարող են լինել դրանց չարաշահման դեպքեր, այսինքն՝ հարբեցողության աճ, նաև գրում են, որ դա կարող է հանգեցնել հանցագործությունների աճի: Նաև գրում են՝ կաճի վճարովի սեռական ծառայությունների մատուցման թիվը, հետևաբար կլինի սեռավարակների տարածման վտանգ, դրա համար իրենք պետք է սոցիալական ծրագրեր իրականացնեն Ջերմուկում ու մյուս համայնքներում, դա կլինի թրենինգներ կանանց ու աղջիկների համար, բոլոր հաստատություններում կտրամադրվեն անվճար պահպանակներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվելու մեր Ջերմուկում: Կրկնում եմ` այս ամենի մասին գրված է իրենց իսկ ծրագրում:
 
Այսինքն, առողջարանային քաղաքը 15 տարով որոշում ենք դնել նման սարսափելի վիճակի մեջ: Մարդիկ, որոնք կուզենան բուժվելու կամ հանգստանալու նպատակով մեկնել Ջերմուկ, իմանալով, թե այն ինչ քաղաքի է վերածվել, բնականաբար, երբեք չեն գնա:
Այսինքն՝ 15 տարով մենք կորցնում ենք Ջերմուկը որպես բրենդ, որպես առողջարանային, ընտանեկան ու հանգստի գոտի: Թե 15 տարուց հետո քաղաքից ի՞նչ կմնա, կկարողանա՞ այն վերականգնվել, հարց է: Իսկ եթե հանկարծ իրականություն դառնա մեր գիտնական երկրաբանների մտավախությունն ու հանքի շահագործումն ազդի Ջերմուկի հանքային ջրերի որակի, շարժի վրա, ապա մենք առհասարակ խաչ կքաշենք «Ջերմուկ» առողջարանային համալիրի վրա՝ որպես ազգային հարստության:
 
Հիմա հարց եմ ուղղում հայրենի կառավարությանը` մենք ի՞նչ ենք դրել կշեռքի նժարին:
Նման ներդրումնե՞ր ենք ուզում բերել Հայաստան: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրում անելը պետության զարգացմանն ուղղված քայլ չէ, որովհետև այդ գումարները հիմնականում հոսելու են որոշակի մարդկանց գրպաններ: Հայաստանն ունի սահմանափակ տարածք, հետևաբար, հանքարդյունաբերության զարգացումը, այն էլ նման ծավալներով, կվտանգի մեր պետության գոյությունը:
Ամուլսարից ստացվող 370 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրում չէ, դա մեզ տրվում է մեր երկրի թալանի ու այն անվերադարձ աղտոտելու դիմաց:
Մենք չենք ընկրկելու ու ամեն կերպ պաշտպանելու ենք մեր երկիրը, նրա բնությունը, նրա ջրային պաշարները: Ամուլսարի ոսկու հանքերը շահագործել ցանկացողների, այն ֆինանսավորողների համար հեշտ չի լինելու:
 
 


Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

29-02-2020 Պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել. Արթուր Գրիգորյանը՝ Ամուլսարի գործով վարչական դատարանի վճռի մասին16-01-2020 Մենք մերժում ենք մեր երկիրը քայքայող ներդրումները. Լիդիանի ԲՓ-35 եզրակացությունն ԱՊՕՐԻՆԻ է17-10-2019 Մեծաքանակ Ուրանի Առկայութեան Պատճառով Ամերիկահայ Մասնագէտները Պնդում Են, Որ Ամուլսարի Շահագործումը Արգելուի16-10-2019 Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր. Հակոբ Սանասարյան28-09-2019 Ի պաշտպանություն Ամուլսարի՝ ավտոերթ է մեկնարկել Նոյեմբերյանից 26-09-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին. «ՀԺ»23-09-2019 Ազատություն Ամուլսարի երեք պահապաններին23-09-2019 Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ. հայտարարություն20-09-2019 ՈՒՂԻՂ. Ամուլսարի հանքի շահագործման դեմ հավաք Մաշտոցի պուրակում. Factor tv20-09-2019 Ամուլսարյան մղձավանջ. հրեշավոր երազ20-09-2019 ՈՒՂԻՂ. Ջերմուկում դասադուլ և գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. factortv19-09-2019 Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ. ՀԲՃ19-09-2019 «Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ18-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը16-09-2019 Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին16-09-2019 Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու16-09-2019 Գնդևազցի տղամարդկանց ծանուցում է եկել՝ 10 օր պետք է ծառայություն իրականացնեն. Թերթ. am 16-09-2019 Ով փորձի նեղացնել Ամուլսարի պաշտպաններին՝ ստիպված կլինի պարտություն կրել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային ծեծկռտուքում. փորձագետ 16-09-2019 Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին13-09-2019 Ջերմուկցիները կմիանան Երևանում Ամուլսարի փրկությանը նվիրված քայլերթին․ Շիրակ Բունիաթյան11-09-2019 Մեկնարկել է երթն՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. irakanum.am11-09-2019 Ուղիղ.Ամուլսարի շահագործման դեմ քայլերթ.factor.am11-09-2019 Չպետք է տուժի Հայաստանի թե՛ գործարար համբավը, թե՛ շրջակա միջավայրը. ՌԴ դեսպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին. tert.am11-09-2019 Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի վերաբերյալ11-09-2019 Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի10-09-2019 ԱՆՑԵԱԼԻ ՀԵՏ ԱՊԱՀԱՐԶԱՆԸ ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ Է. Րաֆֆի Տուտագլեան10-09-2019 Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը.Հայտարարություն ՀԲՃ10-09-2019 Ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ շինարարական աշխատանքների․ Լիլիթ Մակունց (տեսանյութ). Ա1+10-09-2019 Կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի. ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ10-09-2019 Կոշտ արձագանք վարչապետին. օղակը սեղմվում է10-09-2019 Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցնում այս վտանգավոր խաղը․ մեծ ցավ ենք ապրում այս ամենը տեսնելով09-09-2019 Ես առաջնորդելու եմ, որ ճանապարհները չբացվեն...09-09-2019 Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել.Orer.am09-09-2019 Ջերմուկցիներն այսօր որոշում են կայացնելու 09-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. Ջերմուկի բնակիչն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Ամուլսարի մասին Քաղաքացու հետ զրույցին 09-09-2019 Ուղիղ. Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ․Նիկոլ Փաշինյան 05-09-2019 Ապազգային երկրներում մետաղական հանքավայրերը դառնում են պատուհաս․ Երկրաբան05-09-2019 Ինչու Ամուլսարի հանքի նոր ՇՄԱԳ-ի մասին չկա հստակ տեղեկություն05-09-2019 Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել. ՔԿ. «Արմենպրես»04-09-2019 Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ04-09-2019 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ30-08-2019 «Լիդիանը» խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից 30-08-2019 ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի. դոկտոր Էնն Մաեստ29-08-2019 Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ELARD / TRC գնահատման վերաբերյալ․ Հարութ Բրոնոզյան29-08-2019 Լուծումներ Նիկոլ Փաշինյանին, Ամուլսարի հարցով․ Գեղամ Օհանյան29-08-2019 Ազգակցական կապերը չեն ազդում Ամուլսարի հետ կապված գործի օբյեկտիվության վրա․ ՔԿ-ն պարզաբանում է 29-08-2019 Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն29-08-2019 Կաշխատի Ամուլսարը, թե ոչ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին29-08-2019 Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու է29-08-2019 Պարոն Փաշինյան, Ամուլսարի աղետը դեռ կարելի է կանխել, հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, ձեր վրա է ընկնելու28-08-2019 Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ իրավական վերլուծություն27-08-2019 Վրաստանի կառավարությունն ընդդեմ «Լիդիանի». ընկերության վրաստանյան արկածները. «Հետք»27-08-2019 Էնքանա գոռացել ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ, ձայնը լրիվ կտրվելա. պարոն Փաշինյան, դրանից առաջ էլ գոռում էինք ՄԵՌԺԻՐ ՍԵՌԺԻՆ...27-08-2019 Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչ27-08-2019 Իվանյանի ասուլիսը խայտառակություն էր. բնապահպան 26-08-2019 «Լիդիան»-ի ատելության քարոզչությունը պայթեց Գնդեվազում 26-08-2019 Կոչ դեսպաններին՝ Լիդիան ընկերության հանքարդյունաբերական գործողության դեմ ծավալվող քաղաքացիական պայքարի առնչությամբ 26-08-2019 Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները26-08-2019 Օֆշորային Lydian-ի կապերը Չարլզի, դեսպանների, բանկերի և հայ բարեգործ-գործարարների հետ․ իֆոգրաֆիկա 426-08-2019 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ23-08-2019 Ամուլսարում ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից. Ժամանակ23-08-2019 Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան23-08-2019 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ23-08-2019 «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին23-08-2019 Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում23-08-2019 Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ23-08-2019 «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ23-08-2019 Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր 23-08-2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ23-08-2019 Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանում են բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը եւ իրավաբան Նազելի Վարդանյանը22-08-2019 Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան22-08-2019 ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ22-08-2019 ԹԻՀԿ-ն պահանջում է ՀՀ քննչական կոմիտեից շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը. ԷկոԼուր22-08-2019 Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին 22-08-2019 Մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը. «Հանրապետություն». lurer.com22-08-2019 Ամուլսարը հանք չի՛ դառնալու. Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ22-08-2019 Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց 22-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ21-08-2019 Ամուլսարի հարցի շուրջ քննարկում ՀԴԿ գրասենյակում. տեսանյութը՝ բնապահպան Սիլվա Ադամյանի 21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 221-08-2019 Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն․ Փաշինյանը՝ «Էլարդի» եզրակացությունը ՇՄՆ ուղարկելու մասին21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 121-08-2019 Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը21-08-2019 Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան21-08-2019 Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am 21-08-2019 ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները21-08-2019 Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. Նիկոլ Փաշինյան21-08-2019 Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ 21-08-2019 Սողոսկող քաղաքական ճգնաժամը կամ սուր ծայրի հակառակ կողմը. Դավիթ Խաժակյան 21-08-2019 Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ21-08-2019 «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր21-08-2019 Արթուր Գրիգորյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին 21-08-2019 Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. Սասնա Ծռեր21-08-2019 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». ջերմուկցի21-08-2019 Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում 21-08-2019 Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում. ՀՅԴ 21-08-2019 12 միլիոն հայ և ամսական 3250 դրամ. Ամուլսարի խնդիրը լուծելու հանրային առաջարկ21-08-2019 Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը21-08-2019 Հանքի շահագործումը պետք է բացառվի. եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի. «Հրապարակ»21-08-2019 Ձերբակալեք Սերժ Սարգսյանին եւ կանխեք արյունահեղությունը.ՀՀԿ փոխնախագահի անսպասելի հայտարարությունը20-08-2019 «Ո՛Չ ԱՄՈՒԼ ՍԱՐԻՆ, Ո՛Չ ԹԵՂՈՒՏԻՆ». հայտարարում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ)20-08-2019 Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ 20-08-2019 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է բողոքի հանրահավաքի եւ քայլարշավի մասին20-08-2019 Ամուլսար․ Վարչապետը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով ․ Հայկ Մարտիրոսյան20-08-2019 Սա ողբերգություն է․ Փաշինյանը հաշվի չի նստում Ջերմուկի և հարակից տարածքի բնակչության ցանկության հետ 20-08-2019 «Մեկ Առողջություն» կոալիցիան իր աջակցությունն է հայտնում Գնդեվազի և Ջերմուկի բնակչությանը20-08-2019 Անհրաժեշտ պարզաբանում ոստիկանության գործողությունների վերաբերյալ20-08-2019 Պաշտոնավարման ընթացքում նա դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ. Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին 20-08-2019 Հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ-ում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ. ՔՀԿ-ների հայտարարությունը 20-08-2019 Ամուլսարի հանքահանության հանդեպ վերաբերմունքը լակմուսի թուղթ է առկա իշխանության մասին. Հրանուշ Խառատյան 20-08-2019 Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում. Արթուր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին 20-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին 20-08-2019 ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով դիմել է Շրջակա միջավայրի նախարարին 20-08-2019 ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ20-08-2019 Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն20-08-2019 Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել վարչապետին. Դավիթ Սանասարյան 19-08-2019 Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը. ՀԲՃ 19-08-2019 Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը. «ՀԺ» 19-08-2019 Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am19-08-2019 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն19-08-2019 Հարցրեք վարչապետին. Ինչո՞ւ է Ամուլսարի հարցով քննարկումը փակ19-08-2019 Ամուլսարի պոստերը այս պահին կանայք են պահում. Թեհմինե Ենոքյան19-08-2019 Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը. Հակոբ Սանասարյան. «Հետք» 19-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները 19-08-2019 Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին19-08-2019 ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. factor.am 18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՈՐՁԱՔԱՐԸ. Րաֆֆի Տուտագլեան18-08-2019 Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը18-08-2019 Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանը կողմ է Ամուլսարի սար մնալուն. քիչ էլ սպասեք եւ կհամոզվեք18-08-2019 5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման17-08-2019 Օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիան» արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունի. Նազելի Վարդանյան. iravaban.net 17-08-2019 Վարչապետը միթե՞ կխուսափի կանգնել նաև Ջերմուկի հրապարակում...16-08-2019 400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել. իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել16-08-2019 «Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ16-08-2019 Ուղիղ. Ջերմուկում բողոքի ակցիա է ընթանում` հանուն Ամուլսարի16-08-2019 Ակտիվիստ-լրագրող Արման Ղարիբյանը Ամուլսարի պոստերում է ՏԵՍԱՆՅՈՒԹ16-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ16-08-2019 Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ16-08-2019 Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները. «Հետք»16-08-2019 Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին16-08-2019 Չի կարող մարդը հայ լինել, լինել Հայաստանցի և քաղաքացի և կողմ լինել Ամուլսարի շահագործմանը. Քաղաքագետ 16-08-2019 Ջերմուկ քաղաքում նախատեսված խաղաղ ակցիան ժամը 14։00-ից տեղափոխվել է 17։0016-08-2019 Ակտիվացել են օֆշորային հանքահենները. բայց մենք հանգիստ ենք, քանի որ արդար ենք, իսկ Ամուլսարն էլ լեռ է16-08-2019 Փաշինյանն առաջիկա օրերին անպայման կխոսի․ նրա պատասխանը կախված կլինի ժողովրդի ճնշման աստիճանից15-08-2019 Լիդիան Արմենիա ընկերության հայտարարությունը15-08-2019 Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Սասնա Ծռեր15-08-2019 Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am15-08-2019 Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ15-08-2019 Ջերմուկում ընթանում է հավաք և ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի14-08-2019 ՈՒՂԻՂ. ՔԿ-ն հրապարակում է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները14-08-2019 Տա աստված, որ կարիք չլինի փողոց դուրս գալու14-08-2019 Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին 13-08-2019 ELARD-ի այս ծուղակը կոռումպացված դավադրություն է Հայաստանի ժողովրդի դեմ և դրանում ներգրավված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Հարութ Բրոնոզյան08-08-2019 Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ07-08-2019 Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի05-08-2019 ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը 02-08-2019 Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ17-07-2019 ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով



Բոլոր երկրները |



Developed by IT Media