Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը. Հակոբ Սանասարյան. «Հետք»

19-08-2019 13:20:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Սրա դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդնել ավելի քան 5 մլրդ դոլար, ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր:
 
Ամուլսարի հանքավայրի նախագծին տրված պետական փորձաքննական դրական եզրակացությունը օրինական չէ. այն արվել է առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝ Նախագծի սեղմագրմամբ, հետևաբար, ընկերության կողմից այժմ կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի են:
 
«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը հավաստում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը միայն օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը՝ ընկերությունը լուրջ ներդրում կկատարի երկրի տնտեսության  մեջ, կստեղծի նոր աշխատատեղեր, պետական բյուջե կմուծի հարյուրավոր միլիոն դոլարի հարկեր, խախտված և ավերված տարածքերը կվերականգնի ու կբերի նախնական տեսքի, աղտոտված ջրերը կմաքրի, հանքի շահագործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և, ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և սոցիալական իրավիճակի բարելավմանը:
 
Նույն քարոզն է անում նաև Հայաստանի կառավարությունը, միաժամանակ կեղծ փաստաթղթեր ստեղծելով, փորձում է ցույց տալ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իբր օրինական հիմքեր ունի և բխում է  Հայաստանի շահերից: Եվ սա եզակի դեպք չէ. երկար տարիներ են, ինչ կառավարությունը կանգնած է հանքատերերի թիկունքում և օրինականացնում  է նրանց  կողմից կատարվող կեղծարարությունները,  բնական պաշարների կողոպուտը,  բնական համակարգերի ավերումն ու ոչնչացումը:
 
Նախ, փորձենք հասկանալ, թե ինչքանո՞վ  են իրատեսական  ու հիմնավորված  «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության խոստումները:
 
«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կազմած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ) փաստաթղթում (հետայսու՝ Նախագիծ) գրված է. ««Գեոթիմը» պարտավորվել է  առաջին երկու տարիների ընթացքում կատարել ավելի քան 426 մլն դոլարի ներդրում՝ շինարարության և սարքավորումների տեսքով: Ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ընկերությունը 485 մլն դոլարի չափով ներդրում կանի պետական բյուջե՝ հարկերի և ընդերքօգտագործման վճարների տեսքով: Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է վճարել 230 մլն դոլար աշխատավարձ: Ակնկալվում է, որ Ծրագիրը կավելացնի Հայաստանի  եկամուտները արտահանումից տարեկան միջինը 285 մլն դոլարի չափով, շահագործման տարիների ընթացքում» (էջ 672): Իսկ Ծրագրի ընդհանուր կուտակային և անուղղակի ներդրումներին վերաբերող աղյուսակ 5.8.2-ում ասվում է, որ կատարվելու է 5262,3 մլն դոլար ներդրում, որից 4679,1 միլիոնը՝ ուղղակի, իսկ 583,2 մլն դոլարը՝ անուղղակի:
 
Ինչպես տեսնում ենք, ընկերությունը խոստանում է 11 տարիների ընթացքում 5 մլրդ 262 մլն 300 հազար դոլարի ուղղակի և անուղակի ներդրում կատարել Հայաստանի հանրապետության տնտեսության մեջ: Պարզ է, որ այդ գումարը և ընկերության մաքուր շահույթը  (Նախագծում չեմ նկատել, սակայն մոտավոր հաշվարկով այն կկազմի ավելի քան 3 միլիարդ դոլար, քանի որ մեր երկրում հանքարդյունաբերություն իրականացնողները տիրանում են մաքուր շահույթի 80 տոկոսին) միասին կազմում է, մոտավորապես 8-8,3 մլրդ դոլար, որը  պետք է փակվի կորզվելիք մետաղների արժեքով: Այս առումով փորձեմ հաշվարկել, թե Ամուլսարի հանքավայրի շահագործումից ի՞նչ հասույթ կունենա ընկերությունը:
 
Ըստ նախագծի, վերամշակվելիք հանքաքարը 89376300 տոննա է, որտեղ ոսկին 73733 կգ է, արծաթը՝ 294 տոննա: Այդտեղ ասվում է, որ հանքաքարի հանման ընթացքում՝ ոսկու կորուստը կկազմի  1100 կգ, իսկ արծաթինը՝ 4 տոննա, ուրեմն՝ ապրանքային հանքաքարում  ոսկին կկազմի 72633 կգ, իսկ արծաթը՝ 290 տոննա: Ոսկին կորզվելու է 87, իսկ արծաթը՝ 43 տոկոսով, հետևաբար արտադրվելիք ոսկին կկազմի 63191 կգ, արծաթը՝ 124,7 տոննա: Այսօրվա գներով 63191 կգ ոսկու արժեքը 2,55 մլրդ դոլար է, իսկ 124,7 տոննա արծաթինը՝ 63 մլն դոլար: Այսինքն, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում «Լիդիան ինտերնեյշնլի» ոսկուց և արծաթից սպասվելիք հասույթը կկազմի շուրջ 2,62 մլրդ դոլար: Այն դեպքում, երբ այդ ընկերությունը՝ աշխատանքի կազմակերպման-իրականացման, հարկերի և կորզած մետաղների արտահանման արդյունքում, խոստանում է 5,26 մլրդ դոլարի ներդրում-շրջանառություն Հայաստանի տնտեսության մեջ:
 
Պարզ երևում է, որ Ծրագիրը ծախսածածկող չէ. պակասորդը կազմում է 2,64 մլրդ դոլար: Եթե դրան գումարենք ընկերության հավանական մաքուր շահույթը, ապա պակասորդը կկազմի ավելի քան 5,64 մլրդ դոլար: Հավանաբար այս պակասորդն ընկերությունը լուծելու է ոսկու և արծաթի արտադրությանն ուղեկցող մետաղների վաճառքի միջոցով: Նախագծի հարակից նյութերում գրված է, որ օրեկան արտադրվելու է 12,25 կգ ոսկու, 12,11 կգ արծաթի և 12,11 կգ այլ մետաղների ձուլվածք (Աղյուսակ 4.5): Ընդունենք, կորզվելու են նաև ոսկուն հավասար` 63 տոննա այլ մետաղներ: Հետաքրքիր է, դրանք այդ ի՞նչ մետաղներ են, որոնց 63 տոննայի արժեքը պետք է կազմի 5,64 մլրդ դոլար: Այս մութ հարցի պատասխանը միայն «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը և իր հովանավորները գիտեն:
 
Կարելի է ենթադրել, որ ընկերությունը ֆինանսական նշված պակասը կարող է վերացնել կամ Նախագծում չներկայացված, սակայն հանքաքարում իրականում գոյություն ունեցող  օգտակար տարրերով, ասենք՝ ռադիոակտիվ էլեմենտներով կամ էլ ցիանային եղանակավ ոսկին, արծաթը և որոշ այլ էլեմենտներ կորզելուց հետո, ֆլոտացիայի եղանակով  կկորզի նույն հանքաքարի մեջ եղած մյուս օգտակար տարրերը: Մոտավոր հաշվարկով, 89376300 տոննա հանքաքարում կա  5518713 տոննա երկաթ, 1036 տ գալիում, 121 տ բերիլիում, 175 տ բիսմուտ, 133 տ կադմիում, 2739 տ կապար, 1639 տ կոբալտ, 1547 տ ծարիր, 2017 տ մկնդեղ, 1168 տ նիկել, 9228 տ պղինձ, 1256 տ սկանդիում, 245 տ սնդիկ, 41349 տ ստրոնցիում, 14569 տ վանադիում, 325833 տ տիտան, 49763 տ ցինկ, 683 տ ուրան, 1011 տ քրոմ: Այս հաշվարկի համար հիմք է ընդուվել 25 մլն տոննա հանքաքարի նախկինում կատարված ուսումնասիրությունը՝ 40 նմուշի տվյալներով (Հ. Ավագյան, Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների  զարգացման ուղիներն ու հեռանկարները, Երևան, 2011 թ., էջ 257): Հանքաքարում մեծ է ծծմբի քանակը: Եթե հիմք ընդունվի այն, որ այդտեղ երկաթը հանդես է գալիս հիմնականում պիրիտի տեսքով, ապա ծծմբի քանակը միայն այդ միացությունում կկազմի 6,3 մլն տոննա:
 
Չնայած Նախագծում բացակայում է հանքաքարում էլեմենտների պարունակության ցանկը, սակայն դա արված է 222,9 մլն տոննա դատարկ ապարների համար: Ըստ այդմ, այդտեղ առկա են. 922230 տոննա ալյումին, 103 տ արծաթ, 3464 բիսմուտ տ, 1219 տ գալիում, 22,3 տ գերմանիում, 8610000 տ երկաթ, 68 տ թալիում, 653 տ թորիում, 17420 տ ծարիր,  1224000 տ ծծումբ, 127 տ կադմիում, 286 տ կապար, 72406 տ մկնդեղ, 1564 տ մոլիբդեն, 938 տ նիկել, 952 տ սելեն, 408 տ սկանդիում, 44817 տ պղինձ, 10744 տ ստրոնցիում, 571 տ ռուբիդիում, 503 տ տելլուր, 1947 տ ցերիում, 39973 տ քրոմ: Բացի այստեղ նշված 1,224 մլն տոննա ծծմբից, եթե նկատի ունենանք երկաթի պիրիտային միացությամբ լինելը, ապա ծծումբը միայն պիրիտում կկազմի 8,2 մլն տոննա:
 
Զարմանալի է բազմաթիվ օգտակար տարրերի չկորզելը կամ ոչ լիարժեք կորզելը, օրինակ, արծաթի 43 տոկոսով կորզումը, ո՞ւր է պետական վերահսկողությունը և ինչո՞ւ չի գործում հանքանյութի արդյունավետ վերամշակման-օգտահանման կարգը:
 
Քանի որ մեր երկրին բերվելիք «օգուտների» մասին ասվեց, այժմ էլ մոտավոր հաշվարկներ կատարելով, փորձեմ հակիրճ ցույց տալ, թե այդ հանքավայրի շահագործումը ի՞նչ վնասներ է հասցնելու Հայաստանի Հանրապետությանը:
 
1. Նախագծում գրված է. «Ծրագրի խախտած տարածքը (ներառյալ տեղամասը) զբաղեցնում է մոտ 920 հա» (էջ 405): Չտիրապետելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի, ուստի անհնար է հաշվարկել հողայի ռեսուրսներին հասցվելիք իրական վնասի ծավալները: Փորձենք դա կատարել կողմնակի ճանապարհով: Ըստ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագնի մասին» ՀՀ օրենքի՝ անտառային ֆոնդի հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, մեկ հեկտարի հաշվով՝ 100 մլն դրամ և եթե 920 հեկտարի համար նույն դրույթը կիրառվի, ապա վնասը կկազմի 92 մլրդ դրամ կամ 192 մլն դոլար (Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանի ՖՀ-ում մեկ հետար տարածքը արդյունաբերական թափոններով աղտոտելու դիմաց վճարը կազմում է  2,6 մլն դոլար, այսինքն՝ ավելի քան 12 անգամ շատ, քան մեր երկրում): Գուցե հարց առաջանա, թե ավերվելիք տարածքները հիմնականում անտառային չեն: Կարծում եմ, այդ տարածքների դերը ոչնչով չի զիջում սովորական անտառային հողերին և նույնիսկ ավելի բարձր արժեք ունեն  այն առումով,  որ դրանք իրենցից ներկայացնում են ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգեր:
 
Նշված 920 հեկտարից 152,3-ը՝ երկու բացհանքերի խոռոչներն են, 118-ը՝ մնալու է ցիանիդով վերամշակված հանքաքարի, 141-ը՝ դատարկ ապարների, 55-ը՝ մետաղների ցածր պարունակությամբ հանքաքարի տակ: Փաստորեն 466 հա տարածքը ոչ միայն հարյուրամյակներ շարունակ դառնալու է անօգտագործելի, այլև ծանր մետաղներ ու թունավոր այլ նյութեր շրջակա միջավայր սփռող աղբյուր: Եթե այս տարածքի համար ընդունենք 100 միլիոնի գոնե հազարապատիկը, ապա Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասը կկազմի 46,6 տրիլիոն դրամ կամ 97 մլրդ դոլար: Իհարկե այդ գումարը չնչին է նշված տարածքների թունավորման ու կորստի դիմաց և անհնար է հողի կորուստը  դրամով արտահայտել: 
 
Անտեսելով այս ամենը, Նախագծի «Շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատում» բաժնում գրված է, որ հողային ռեսուրսներին հասցվելիք համալիր վնասը կազմում է 4820690248 դրամ (10 մլն դոլար), ինչից պետք է հասկացվի, որ դա ՀՀ հողային ռեսուրսներին հասցվելիք վնասն է: Սակայն այդպես չէ: Իրականում ՀՀ հողային ռեսուրսների առումով վնասի գնահատում չի կատարվել, քանի որ նշված 4,82 մլրդ դրամը վերաբերում է միայն ռեկուլտիվացիայի, կանաչապատման, համայնքային հողերի, ազդեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության հետ կապված ծախսերին: Այսինքն՝ այն ծախսերը, որոնք ընկերությունը պիտի կատարի իր գործունեությունը իրականացնելու համար, անվանել է հողային ռեսուրսներին հասցվելիք վնաս, իսկ այդ նախագծի փորձաքննությունն իրականացնող գերատեսչությունները, իրենց տված եզրակացություններով ցույց են տալիս, որ այդ կեղծիքը չեն տեսնում:
 
2. Արփա գետի տարեկան հոսքը կազմում է 764 մլն մ3, Որոտանինը՝ 725 մլն մ3: Այս երկու գետերի տարեկան հոսքը 1,489 մլրդ մ3 է: Նախագծում նշվում է, որ Ամուլսարի հանքավայրում և դրան հարող տարածքներում կա 120 հոսող և 24 խոնավ աղբյուրներ՝ 18,2 լ/վրկ հոսքով (տարեկան 574 մլն լիտր): Այս հանքի շահագործման դեպքում, ծանր և վտանգավոր այլ մետաղներով ու քիմիական նյութերով աղտոտվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերի ջրերը և դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի: Նույնը կարելի է ասել նաև նշված 144 քաղցրահամ և Ջերմուկի հանքային ջրի աղբյուրների առումով, հավելելով, որ որոշ աղբյուրների հոսքը նվազելու է կամ դրանց զգալի մասը ցամաքելու է: Մինչ այժմ Սակայն Նախագծում գրված է, որ ջրային համակարգին հասցվելիք տնտեսական վնասը կազմում է զրո դրամ:
 
Դարբ, Արփա և Որոտան գետերի հովիտներում ու հարակից տարածքներում գտնվող և դրանց ջրերից օգտվող  բնակավայրերն են՝  Սարավան, Սարալանջ, Ուրցաձոր,Գնդեվազ, Կեչուտ, Վայք, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Զեդեյա, Արտավան, Մալիշկա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Արփի, Արենի, Խաչիկ, Հերհեր, Արին, Գորհայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շատախ, Անգեղակոթ, Բալաք, Շաքի, Սիսիան, Բռնակոթ, Տոլորս, Աղիտու, Նորավան, Դարպաս, Վաղատուն, Որոտնավան, Շամբ, Լցեն, Առջիս, Տաթև, Տանձաթափ, Հալիձոր, Շինուհայր, Որոտան... Որոտանի ջուրը Տաթևի ՀԷԿ-ի կարգավորիչ ջրամբարից մատակարարվում է նաև Հարթաշեն, Քարահունջ, Գորիս, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Կորնիձոր, Խնածախ, Արավուս, Ակներ, Շինուհայր բնակավայրերին..., Կեչուտի ջրամբարից աղտոտված ջրերը կթափանցեն Սևանա լիճ..., իսկ նշված 144 աղբյուրը զգալի դեր են կատարում Ամուլսարի և հարակից  տարածքներում անասնապահության գոյության ու զարգացման գործում:
 
Գուցե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, տնտեսագիտության ինստիտուտը և մյուս կառույցները իրական հաշվարկներ կատարելով ցույց տան, թե միայն այդ երեք գետերի ջրերի ծանր մետաղներով աղտոտումը, դրամական  արտահայտությամբ, տարեկան ի՞նչ վնաս է հասցնելու մեր երկրին, նկատի ունենալով դրանց օգտագուծումը՝ խմելու, ոռոգման, կենցաղային և այլ նպատակներով, ինչպես նաև բերքատվության անկման, առողջական վիճակի վատացման, աշխատունակության անկման և այլ առումներով: Նույն հաշվարկը կատարելով նաև 10, 50, 100... տարիների կտրվածքով:  
 
3. Ամուլսարի հանքի  հանքաքարը 89,376 մլն տոննա է, դատարկ ապարները՝ 374,87 մլն տոննա, այսինքն՝ հանքարդյունաբերական ընդհանուր թափոնները կազմում են ավելի քան 464 մլն տոննա: Հանքերևակումները որպես հանքավայր շահագործելուն ճանապարհ է հարթում այն խարդախությունը, որ հանքարդյունաբերության կողմից առաջացած թափոնները «Թափոնների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում: Օգտվելով այս հանգամանքից, Նախագծում այս թափոնները թափոն չեն անվանվում, դրանք ներկայացված են որպես լցակույտեր, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս իր արտադրած թափոնների դիմաց պետական հարկեր չվճարել: ՀՀ իշխանավորների կողմից իրականացվող պետական այս հանցագործությունը կասեցնելու-վերացնելու դեպքում «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը 89,37 մլն տոննա առաջին դասի և 374,63 մլն տոննա երրորդ դասի թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրելու դիմաց, ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» ՀՀ օրենքի, պետական գանձարան պետք է մուծեր ավելի քան 6 տրիլիոն դրամ (12,5 մլրդ դոլար), այն դեպքում, երբ իր կորզելիք ոսկու և արծաթի գումարային արժեքը կազմում է ընդամենը 2,62 մլրդ դոլար (1,56 տրիլիոն դրամ):
 
Համեմատելով պետական հարկերն ու ստացվելիք հասույթը, պարզ է դառնում, որ   հանքարդյունաբերությունը հարկային դաշտ բերելու դեպքում, ոչ ոք չէր մտածի Ամուլսարի հանք կոչվածի շահագործման մասին:
 
4. Նախագծում ասվում է, որ շինարարության ընթացքում Ծրագրում կընդգրկվի 1300, իսկ հանքշահագործման ընթացքում՝ 657 աշխատող (էջ 683): Այդտեղ նաև գրված է, որ շինարարությունը տևելու է 2, իսկ հանքշահագործումն ու հանքաքարի վերամշակումը՝ 9 տարի: Ցավոք, սա ընդունվում է որպես նոր աշխատատեղերի ստեղծում, երբ դրանք ընդամենը 10-12 տարվա կյանք ունեն, իսկ արդյունքում մասնակիորեն կամ հիմնովին ոչնչանալու են մշտապես գոյություն ունեցող աշխատատեղերը՝ անասնապահության, գյուղատնտեսության, այգեգործության, ուտելի բույսեր և դեղաբույսեր, սնկեր հավաքելու, ձկնորսության և այլ ոլորտներում: Արդյոք դժվար է տեսնել ու գնահատել, թե Ամուլսարի ծրագիրը, հրեշավոր հիդրայի պես, ինչ ընդգրկում ունի... Մամուլից տեղեկանում ենք (2017 թ.), որ վարչապետ Կ. Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Եվ սա ասում է մի մարդ, ով տնտեսագուտության դոկտոր է:
 
5. Ըստ Ամուլսարի հանքավայրի նախագծի՝ օդին, ջրայի համակարգին, հողային տարածքին, բուսական ու կենդանական աշխարհին  հասցվելիք գումարային վնասը կազմում է մի չնչին գումար՝ 4985695500 դրամ (մթնոլորտային օդին՝ 165005252, ջրային համակարգին՝ 0, բուսական աշխարհին՝ 0, կենդանական աշխարհին՝ 0, հողային ռեսուրսներին՝ 4820690248 դրամ): Շատերը կարծում են, թե այստեղ ներկայացված 4,985 մլրդը (10,3 մլն դոլար), որպես վնասի հատուցում, մուծվում է պետական գանձարան: Այդպես չէ: Ըստ Հայաստանի Հանրապետությունում ընդունված ու գործող կարգի՝ պետական, նույն է՝ ժողովրդին պատկան հողատարածքին, ջրային համակարգին, օդին, բուսական ու կենդանական աշխարհին  հասցվելիք տնտեսական վնասը հանքարդյունաբերությամբ զբաղվողները հաշվարկում են, սակայն ստացված գումարը պետական գանձարան չեն մուծում: Այս հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է, սակայն երկրի նախագահն ու պետական համապատասխան պաշտոնյաները լռում են:
 
Ամուլսարի Նախագծում բազում են թյուրիմացության մեջ գցող կոպիտ սխալները, սակայն այդտեղ ամենաճակատագրական խնդիրներից է տարրալվացման հրապարակը Որոտանի ավազանից Արփայի ավազան տեղափոխելն է: Ընկերությունը դա կատարել է ճարպկորեն: ՀՀ ԳԱԱ «Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը» քննարկվող ծրագիրը մերժել էր՝ նկատի ունենալով Սևանա լճի վրա ազդեցությունը:  Ընկերությունը իր «բարելավված» նախագծում կատարել է նշված տեղափոխությունը և նույն հանձնաժողովից ստացել է դրական եզրակացություն, երբ մինչ տեղափոխելը հիմնականում Որոտան գետն էր աղտոտվելու ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով, իսկ տեղափոխման հետևանքով աղտոտելու է նաև Արփա գետը:  Գոհ է ընկերությունը, որ հասավ իր կործանիչ նպատակին, հավանաբար, գոհ նաև ակադեմիական հանձնաժողովը, քանի որ իր ասածին արձագանքեցին, հոգ չէ, որ Սևանա լճին սպառնացող վտանգը չվերացավ:
 
Ամուլսարի հանքի  խնդրում բնակչության շրջանում մեծ հուզմունք է առաջացնում նաև սնդիկի և ռադիոակտիվ էլեմենտների, գլխավորապես ուրանի առկայության հարցը: Չնայած  Նախագծում բացակայում է թե բացի ոսկուց ու արծաթից հանքաքարում ինչ էլեմենտներ կան, սակայն ներկայացված է 222,9 մլն տոննա դատարկ ապարներում առկա էլեմենտները, որոնց թվում՝ 653 տոննա թորիում:
 
Ամուլսարում ուրանի առկայության վերաբերյալ որոշ տեղեկություն է հայտնում պրոֆեսոր Պ. Ալոյանը՝ 2007 թվականին հրապարակած՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքային պաշարների պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում: Այդտեղ նա գրում է, որ Վայոցձորյան ուրանային հանքերևակումներում ամենահեռանկարայինը հանդիսանում են Վայքյան և Ամուլսարյան հանքերևակումները: Ամուլսարյան ուրանի երևակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և Ամուլսարի կատարից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տեղանքում ստորգետնյա փորվածքների և հորատային ճեղքվածքներով պարագծվել է 15 տեղամաս՝ ուրանային երկրորդական հանքայնացմամբ (օտենիտ, տորբենիտ, մետատօրբենիտ): Հանքայնացումը հայտնաբերվել է մինչև 50-60 մետր խորությունը: Կանխատեսվում է, որ 100 մետր խորությունում այն կմարի: 5 ամենանշանակալի տարածքներում ուրանի պարունակությունը տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 տոկոսը, 0,025-0,03 տոկոս միջին պարունակությամբ: Ամուլսարյան 5 տեղամասում հաշվարկված է  մոտավորապես 70 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումային տեղամասի ուրանը, ապա նրա ընդհանուր պաշարները կարելի է գնահատել 100 տոննա: Վայքյան երևակումներում ուրանի պաշարը կանխատեսվում է 20-30 հազար տոննա, իսկ Վայքի ուրանային հանքաքարի արդյունաբերական յուրացումը կապված է նախ այդ հանքաքարում ոսկու պարունակության հետ (Г.П. Алоян, Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения, Горный журнал, 2007, N 635):
 
Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքն՝ իր ջրագոյացման-ջրաբաշխման համակարգով, Արփա, Դարբ, Որոտան գետերի հովիտները ջրի աղտոտման պատճառով կդառնան  բնակության համար վտանգավոր և ժամանակի  ընթացքում կամայացվեն, որը կհանգեցնի  Հայաստանի Հանրապետության բնակչության կենսատարածքի առավել փոքրացմանը: Այդ հանքի  շահագործումը ծանր ու անդառնալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, գլխավորապես գյուղատնտեսությանը, ինչը առավել կխորացնի սոցիալական լարվածությունը:
 
ՀՀ  կառավարության, Ազգային ժողովի և նախագահական համակարգի միասնական ջանքերով ստեղծվել են այնպիսի օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս կողոպտել նաև ընդերքի  հարստությունները:  Պետական այս հանցագործությունը կանխվելու փոխարեն այն առավել արմատավորվում է, քանզի իրական հանքատերերը հիմնականում օլիգարխներն են: Եթե Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան ծաղկուն ու երկարակյաց  չլիներ, ապա չէին ստեղծվի ժողովրդի ունեցվածքի կողոպուտին նպաստող պայմաններ և մեր երկրում ոտք չէին դնի «Լիդիան ինտերնեյշնլը» և իր նման ընկերությունները:
 
Արդեն տրված արտոնագրերից պարզ երևում է, որ մեր երկրում չի լինելու որևէ հայտնի գետ, որի հովտում, իսկ երբեմն նաև հենց  ակունքում մետաղական հանքերևակման շահագործումը բացառված լինի: Փաստորեն կատարվում է մարդու սպանություն, բայց միայն այն տարբերությամբ, որ թունավորվում ու ոչնչացվում է մարդուն կյանք տվող միջավայրը, իսկ այդ գործը կամա, թե ակամա իրականացնողներից պատասխանատվություն պահանջող չկա:
 
Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի կործանումը կամ ովքե՞ր են շահագրգռված դրանում: Թողնենք անընդհատ արծարծվող պատվիրատուին, որը մեզ համար միայն գուշակելի է և գանք մեր պետական պաշտոնյաներին, ովքեր մեր աչքի առջևն են ու ապրում են ժողովրդի միջոցների հաշվին և պետք է որ ապահովեն մեր երկրի անվտանգությունը՝ բոլոր առումներով: Սակայն երկիրը քայքայվում  ու փոշիանում է ներսից՝ մեր ընդունած օրենքներով և իհակե, իշխանական կամայականությամբ և այնպիսի կամայականությամբ, որ երբեմն թվում է թե այդ ամենը կատարվում է պետությունից դուրս՝ անապատում: 
 
Պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ ոսոխը գրավելով որևէ երկիր, աշխատել է նրա զարգացման համար պայմաններ ստեղծել, իհարկե՝ սեփական շահերից ելնելով՝ ավելի շատ հարկեր հավաքելու միտումով: Նմանօրինակ մի բան պատմում են Հիտլերի մասին, որ իբր 44-ի վերջերին Գերմանիան արդեն ատոմային ռումբ ուներ և դրա փորձարկումից հետո, երբ նա հանոզվել է, որ այդ զենքով գրավված տարածքները ապրելու և օգտագործելու համար դառնում են ոչ պիտանի, այն էլ հարյուրամյակներ շարունակ, նա հրաժարվել է այդ զենքի կիրառումից, ասելով, թե ինքը տարածքներ է գրավում, որպեսզի դրանք նպաստեն իր երկրի հարստացնանը: Դժվար է ասել սա իրականություն է եղել, թե ոչ, սակայն այդտեղ առկա է առողջ տրամաբանությունը, ինչը ցավոք բացակայում է մեր երկրի կառավարման համակարգում, գլխավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում:
 
Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը, որը կարող է հարստացնել «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությանը և պետական որոշ պաշտոնյաների, սակայն տնտեսական և էկոլոգիական առումներով աղետալի հետևանքներ կունենա մեր երկրի համար:
 
 Հակոբ Սանասարյան                       
2018-01-07
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

29-02-2020 Պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել. Արթուր Գրիգորյանը՝ Ամուլսարի գործով վարչական դատարանի վճռի մասին16-01-2020 Մենք մերժում ենք մեր երկիրը քայքայող ներդրումները. Լիդիանի ԲՓ-35 եզրակացությունն ԱՊՕՐԻՆԻ է17-10-2019 Մեծաքանակ Ուրանի Առկայութեան Պատճառով Ամերիկահայ Մասնագէտները Պնդում Են, Որ Ամուլսարի Շահագործումը Արգելուի16-10-2019 Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր. Հակոբ Սանասարյան28-09-2019 Ի պաշտպանություն Ամուլսարի՝ ավտոերթ է մեկնարկել Նոյեմբերյանից 26-09-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին. «ՀԺ»23-09-2019 Ազատություն Ամուլսարի երեք պահապաններին23-09-2019 Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ. հայտարարություն20-09-2019 ՈՒՂԻՂ. Ամուլսարի հանքի շահագործման դեմ հավաք Մաշտոցի պուրակում. Factor tv20-09-2019 Ամուլսարյան մղձավանջ. հրեշավոր երազ20-09-2019 ՈՒՂԻՂ. Ջերմուկում դասադուլ և գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. factortv19-09-2019 Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ. ՀԲՃ19-09-2019 «Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ18-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը16-09-2019 Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին16-09-2019 Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու16-09-2019 Գնդևազցի տղամարդկանց ծանուցում է եկել՝ 10 օր պետք է ծառայություն իրականացնեն. Թերթ. am 16-09-2019 Ով փորձի նեղացնել Ամուլսարի պաշտպաններին՝ ստիպված կլինի պարտություն կրել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային ծեծկռտուքում. փորձագետ 16-09-2019 Ձեր ֆեյքերը մեզ չեն կաշկանդելու ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության ճանապարհին13-09-2019 Ջերմուկցիները կմիանան Երևանում Ամուլսարի փրկությանը նվիրված քայլերթին․ Շիրակ Բունիաթյան11-09-2019 Մեկնարկել է երթն՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. irakanum.am11-09-2019 Ուղիղ.Ամուլսարի շահագործման դեմ քայլերթ.factor.am11-09-2019 Չպետք է տուժի Հայաստանի թե՛ գործարար համբավը, թե՛ շրջակա միջավայրը. ՌԴ դեսպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին. tert.am11-09-2019 Ինչպե՞ս վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի վերաբերյալ11-09-2019 Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի10-09-2019 ԱՆՑԵԱԼԻ ՀԵՏ ԱՊԱՀԱՐԶԱՆԸ ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ Է. Րաֆֆի Տուտագլեան10-09-2019 Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը.Հայտարարություն ՀԲՃ10-09-2019 Ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ շինարարական աշխատանքների․ Լիլիթ Մակունց (տեսանյութ). Ա1+10-09-2019 Կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի. ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ10-09-2019 Կոշտ արձագանք վարչապետին. օղակը սեղմվում է10-09-2019 Պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցնում այս վտանգավոր խաղը․ մեծ ցավ ենք ապրում այս ամենը տեսնելով09-09-2019 Ես առաջնորդելու եմ, որ ճանապարհները չբացվեն...09-09-2019 Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել.Orer.am09-09-2019 Ջերմուկցիներն այսօր որոշում են կայացնելու 09-09-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. Ջերմուկի բնակիչն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Ամուլսարի մասին Քաղաքացու հետ զրույցին 09-09-2019 Ուղիղ. Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ․Նիկոլ Փաշինյան 05-09-2019 Ապազգային երկրներում մետաղական հանքավայրերը դառնում են պատուհաս․ Երկրաբան05-09-2019 Ինչու Ամուլսարի հանքի նոր ՇՄԱԳ-ի մասին չկա հստակ տեղեկություն05-09-2019 Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել. ՔԿ. «Արմենպրես»04-09-2019 Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ04-09-2019 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ30-08-2019 «Լիդիանը» խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից 30-08-2019 ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ-ի զեկույցում ջրերի վրա ազդեցության վերաբերյալ դրական բան դժվար գտնվի. դոկտոր Էնն Մաեստ29-08-2019 Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ELARD / TRC գնահատման վերաբերյալ․ Հարութ Բրոնոզյան29-08-2019 Լուծումներ Նիկոլ Փաշինյանին, Ամուլսարի հարցով․ Գեղամ Օհանյան29-08-2019 Ազգակցական կապերը չեն ազդում Ամուլսարի հետ կապված գործի օբյեկտիվության վրա․ ՔԿ-ն պարզաբանում է 29-08-2019 Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն29-08-2019 Կաշխատի Ամուլսարը, թե ոչ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին29-08-2019 Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու է29-08-2019 Պարոն Փաշինյան, Ամուլսարի աղետը դեռ կարելի է կանխել, հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, ձեր վրա է ընկնելու28-08-2019 Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ իրավական վերլուծություն27-08-2019 Վրաստանի կառավարությունն ընդդեմ «Լիդիանի». ընկերության վրաստանյան արկածները. «Հետք»27-08-2019 Էնքանա գոռացել ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ, ձայնը լրիվ կտրվելա. պարոն Փաշինյան, դրանից առաջ էլ գոռում էինք ՄԵՌԺԻՐ ՍԵՌԺԻՆ...27-08-2019 Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչ27-08-2019 Իվանյանի ասուլիսը խայտառակություն էր. բնապահպան 26-08-2019 «Լիդիան»-ի ատելության քարոզչությունը պայթեց Գնդեվազում 26-08-2019 Կոչ դեսպաններին՝ Լիդիան ընկերության հանքարդյունաբերական գործողության դեմ ծավալվող քաղաքացիական պայքարի առնչությամբ 26-08-2019 Վաղուց գործող և նոր բացվելու շեմին գտնվող հանքերի տարբերությունները26-08-2019 Օֆշորային Lydian-ի կապերը Չարլզի, դեսպանների, բանկերի և հայ բարեգործ-գործարարների հետ․ իֆոգրաֆիկա 426-08-2019 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ23-08-2019 Ամուլսարում ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից. Ժամանակ23-08-2019 Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան23-08-2019 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ23-08-2019 «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին23-08-2019 Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում23-08-2019 Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ23-08-2019 «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ23-08-2019 Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր 23-08-2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ23-08-2019 Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանում են բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը եւ իրավաբան Նազելի Վարդանյանը22-08-2019 Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան22-08-2019 ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ22-08-2019 ԹԻՀԿ-ն պահանջում է ՀՀ քննչական կոմիտեից շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը. ԷկոԼուր22-08-2019 Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին 22-08-2019 Մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը. «Հանրապետություն». lurer.com22-08-2019 Ամուլսարը հանք չի՛ դառնալու. Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ22-08-2019 Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց 22-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ21-08-2019 Ամուլսարի հարցի շուրջ քննարկում ՀԴԿ գրասենյակում. տեսանյութը՝ բնապահպան Սիլվա Ադամյանի 21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 221-08-2019 Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն․ Փաշինյանը՝ «Էլարդի» եզրակացությունը ՇՄՆ ուղարկելու մասին21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 121-08-2019 Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը21-08-2019 Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան21-08-2019 Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am 21-08-2019 ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները21-08-2019 Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. Նիկոլ Փաշինյան21-08-2019 Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ 21-08-2019 Սողոսկող քաղաքական ճգնաժամը կամ սուր ծայրի հակառակ կողմը. Դավիթ Խաժակյան 21-08-2019 Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ21-08-2019 «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր21-08-2019 Արթուր Գրիգորյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին 21-08-2019 Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. Սասնա Ծռեր21-08-2019 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». ջերմուկցի21-08-2019 Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում 21-08-2019 Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում. ՀՅԴ 21-08-2019 12 միլիոն հայ և ամսական 3250 դրամ. Ամուլսարի խնդիրը լուծելու հանրային առաջարկ21-08-2019 Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը21-08-2019 Հանքի շահագործումը պետք է բացառվի. եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի. «Հրապարակ»21-08-2019 Ձերբակալեք Սերժ Սարգսյանին եւ կանխեք արյունահեղությունը.ՀՀԿ փոխնախագահի անսպասելի հայտարարությունը20-08-2019 «Ո՛Չ ԱՄՈՒԼ ՍԱՐԻՆ, Ո՛Չ ԹԵՂՈՒՏԻՆ». հայտարարում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ)20-08-2019 Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ 20-08-2019 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է բողոքի հանրահավաքի եւ քայլարշավի մասին20-08-2019 Ամուլսար․ Վարչապետը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով ․ Հայկ Մարտիրոսյան20-08-2019 Սա ողբերգություն է․ Փաշինյանը հաշվի չի նստում Ջերմուկի և հարակից տարածքի բնակչության ցանկության հետ 20-08-2019 «Մեկ Առողջություն» կոալիցիան իր աջակցությունն է հայտնում Գնդեվազի և Ջերմուկի բնակչությանը20-08-2019 Անհրաժեշտ պարզաբանում ոստիկանության գործողությունների վերաբերյալ20-08-2019 Պաշտոնավարման ընթացքում նա դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ. Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին 20-08-2019 Հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ-ում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ. ՔՀԿ-ների հայտարարությունը 20-08-2019 Ամուլսարի հանքահանության հանդեպ վերաբերմունքը լակմուսի թուղթ է առկա իշխանության մասին. Հրանուշ Խառատյան 20-08-2019 Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում. Արթուր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին 20-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին 20-08-2019 ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով դիմել է Շրջակա միջավայրի նախարարին 20-08-2019 ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ20-08-2019 Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն20-08-2019 Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել վարչապետին. Դավիթ Սանասարյան 19-08-2019 Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը. ՀԲՃ 19-08-2019 Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը. «ՀԺ» 19-08-2019 Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am19-08-2019 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն19-08-2019 Հարցրեք վարչապետին. Ինչո՞ւ է Ամուլսարի հարցով քննարկումը փակ19-08-2019 Ամուլսարի պոստերը այս պահին կանայք են պահում. Թեհմինե Ենոքյան19-08-2019 Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը. Հակոբ Սանասարյան. «Հետք» 19-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները 19-08-2019 Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին19-08-2019 ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. factor.am 18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՈՐՁԱՔԱՐԸ. Րաֆֆի Տուտագլեան18-08-2019 Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը18-08-2019 Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանը կողմ է Ամուլսարի սար մնալուն. քիչ էլ սպասեք եւ կհամոզվեք18-08-2019 5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման17-08-2019 Օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիան» արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունի. Նազելի Վարդանյան. iravaban.net 17-08-2019 Վարչապետը միթե՞ կխուսափի կանգնել նաև Ջերմուկի հրապարակում...16-08-2019 400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել. իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել16-08-2019 «Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ16-08-2019 Ուղիղ. Ջերմուկում բողոքի ակցիա է ընթանում` հանուն Ամուլսարի16-08-2019 Ակտիվիստ-լրագրող Արման Ղարիբյանը Ամուլսարի պոստերում է ՏԵՍԱՆՅՈՒԹ16-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ16-08-2019 Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ16-08-2019 Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները. «Հետք»16-08-2019 Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին16-08-2019 Չի կարող մարդը հայ լինել, լինել Հայաստանցի և քաղաքացի և կողմ լինել Ամուլսարի շահագործմանը. Քաղաքագետ 16-08-2019 Ջերմուկ քաղաքում նախատեսված խաղաղ ակցիան ժամը 14։00-ից տեղափոխվել է 17։0016-08-2019 Ակտիվացել են օֆշորային հանքահենները. բայց մենք հանգիստ ենք, քանի որ արդար ենք, իսկ Ամուլսարն էլ լեռ է16-08-2019 Փաշինյանն առաջիկա օրերին անպայման կխոսի․ նրա պատասխանը կախված կլինի ժողովրդի ճնշման աստիճանից15-08-2019 Լիդիան Արմենիա ընկերության հայտարարությունը15-08-2019 Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Սասնա Ծռեր15-08-2019 Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am15-08-2019 Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ15-08-2019 Ջերմուկում ընթանում է հավաք և ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի14-08-2019 ՈՒՂԻՂ. ՔԿ-ն հրապարակում է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները14-08-2019 Տա աստված, որ կարիք չլինի փողոց դուրս գալու14-08-2019 Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին 13-08-2019 ELARD-ի այս ծուղակը կոռումպացված դավադրություն է Հայաստանի ժողովրդի դեմ և դրանում ներգրավված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Հարութ Բրոնոզյան08-08-2019 Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ07-08-2019 Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի05-08-2019 ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը 02-08-2019 Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ17-07-2019 ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով



Բոլոր երկրները |



Developed by IT Media